Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի, ՀՀ Կառավարության 28․10․2010 թվականի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանի և ՀՀ Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս գյուղի բնակիչ՝ Յուրիկ Ժոռայի Համբարյանի դիմումները, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության տարածքից 231,14 հա ( կադաստրային ծածկագիր 02-053-0122-0001 ) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանին՝ անասունների արածեցման նպատակով և նրա հետ կնքել վարձակալության պայմանագիր։
2․ Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել 1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/ դրամ, մեկ տարվա համար 284,300 (երկու հարյուր քսան ութսունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։
3․ Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության տարածքից 60,0 հա ( կադաստրային ծածկագիր 02-031-0350-0001 ) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս գյուղի բնակիչ Յուրիկ Ժոռայի Համբարյանին՝ անասունների արածեցման նպատակով և նրա հետ կնքել վարձակալության պայմանագիր։
4. Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել 1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/ դրամ, մեկ տարվա համար 73․800 (յոթանասուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։