Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10․04․2025 ԹՎԱԿԱՆԻ N 176-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 13․11․2008թ 1328-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքը բավարարում է  « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին » ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ու հիմք ընդունելով Գագիկ Այվազյանի դիմումը,  որոշում եմ՝

1․ Ճանաչել Գագիկ Գուրգենի Այվազյանի (01․01․1968թ․) սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով հողամասի և դրա վրա 1989 թվականին կառուցված 90,25 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2․ Գագիկ Գուրգենի Այվազյանին (ծնված 01․01․1968թ․) ուղղակի վաճառով օտարել Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով հողամասի 442,5 քմ մակերեսով մասը, գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 442,5*217,8=96400 (իննսուն վեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
3․ Հողամասի սահմանները որոշվում են « Վլադիմիր Գրիգորյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
4․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2025GGFVPA:
5․ Չեղյալ ճանաչել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 10․04․2025թ N 176-Ա որոշումը։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner