Այսօր: Հինգշաբթի, 2 Հունվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 134-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2024 թվականի N 134-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի » 67-րդ հոդվածի 3-րդ մասի  պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝

1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին աճուրդ-վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքը. 

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրով, 0․45146 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքը, 
2. Օտարման ենթակա հողատարածքի  մեկնարկային գին սահմանել՝  Գեղարոտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքի համար տվյալ հողատեսքի  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը  76 / յոթանասունվեց / ՀՀ դրամ,  իսկ հավելաճի քայլը մեկնարկային գնի 5 /հինգ / տոկոսի չափով։։
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner