Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի թիվ 25-Ն որոշումը , որոշում եմ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 17 հասցեում գտնվող, 02-056-0028-0020 կադաստրային ծածկագրով 0,08936 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 94,11 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Մարտուն Հովհաննեսի Մելքոնյանին և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։