Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի, « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․11․2024 թվականի N 2/փ-433 դրական եզրակացությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, քաղաքացի Սերոբ Սահակի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 02-053-0105-0070 կադաստրային ծածկագրով 0,01507 հա և նրա կողմից վարձակալությամբ օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0105-0069 կադաստրային ծածկագրով 0,002 հա ու 02-053-0105-0001 կադաստրային ծածկագրից 0,00434 հա և 0,00357 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ այն փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին։ 2․ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնին՝ համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն ։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |