ՆՈՐԱԻՆ ՄԽԻԹԱՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծնվել է 1956 թ. հունվարի 2-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։
1974--1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1963-1973 թթ. սովորել և ավարտել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջնակարգ դպրոցը:
1981-1984 թթ. սովորել և ավարտել է Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումը, ստացել է տնտեսագետի որակավորում ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
15․05․1977 – 03․01․1980թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես մեխանիկ։
03․01․1980-25․03․1986թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես ավագ ինժեներ։
25․03․1986-15․10․2002թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես տնօրեն։
01․11․2002թ․ընտրվել, և երկու անգամ վերընտրվել էՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետ, պաշտոնավարել է մինչև 22․10․2012թ․։
21․10․2016 – 05․11․2017թթ․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար։
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքների միավորման արդյունքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է բազմաբնակավայր Ծաղկահովիտ համայնքի ղեկավար։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել և համամասնական ընտրակարգով մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ընտրվել է Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ։
2022 թվականի նոյեմբերի 14-ին կայացած Ծաղկահովիտ համայնքի ավագանու առաջին նիստում արձանագրվել է օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար լինելու փաստը։
Ամուսնացած է , ունի երկու որդի և մեկ դուստր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ |