Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համաձայն N 1 հավելվածի, ընդ որում՝
ա/ Համայնքի կողմից կազմակերպվող աղբահանության վճարի դրույքաչափերը՝ համաձայն N 1.1 հավելվածի,
բ/ Համայնքի կողմից մատակարարվող ջրի վարձավճարի դրույքաչափերը՝ համաձայն N 1.2 հավելվածի,
գ/ Համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողական վճարի դրույքաչափը՝ համաձայն N 1.3 հավելվածի,
դ/ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճարի դրույքաչափ՝ համաձայն N 1.4 հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի N 06-Ն և 25․06․2024 թվականի N 65-Ն որոշումները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |