Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ, 163-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ Արա Միշայի Հովհաննիսյանի 2025 թվականի հունիսի 26-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Արա Միշայի Հովհաննիսյանին 2025 թվականի հուլիսի 1-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ, մասնակի՝ 14 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հուլիսի 21-ից:
3. Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալի պարտականությունների կատարումը սույն թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ հանձնարարել նույն համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վարդգես Մովսեսի Բոյաջյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։