Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնից 14․11․2024 թվականին ստացված թիվ 01/30․2/6/7037 գրությամբ ներկայացված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին N ԱԳ/12-24-Վ որոշումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ Ծաղկահովիտ համայնքում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումները ամբողջությամբ ընդունել ի գիտություն՝ համաձայն նրանց կողմից կայացված N ԱԳ/12-24-Վ, N ԱԳ/16-24-ԿՃ որոշումների և N ԱԳ/12-24-Հ հանձնարարականի ։ 2․ Թույլատրել համայնքի ղեկավարին օգտվելու փաստաբանական ծառայությունից վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին N ԱԳ/12-24-Վ որոշումը բողոքարկելու համար։ 3․ Փաստաբանական ծառայությունից օգտվելու համար համայնքի բյուջեից հատկացնել մինչև 2․500․000 / երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ։ 4․ Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում նմանատիպ թերությունները և բացթողումները բացառելու ուղղությամբ ։ 5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |