Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 75-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2021 թվականի N 75-Ն

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2021Թ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05.03.2021թ. N16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ N1 ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2021Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-35-րդ հոդվածների դրույթներով.

 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.09.2021թ. N1531-Ն որոշումը՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N1699-Ն և համայնքի ավագանու 2021թ. մարտի 5-ի N16- Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին»  համայնքի ավագանին որոշում է՝

  1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 05․03․2021թ․ N16-Ն որոշման N1 հավելվածը։

2․ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի 2021թ կառուցվածքում «Քաղաքացիական ակտերի գրանցման Ծաղկահովիտ տարածքային բաժին»  առանձնացված ստորաբաժանումը լուծարել:

3․ Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի 2021թ պաշտոնային անվանացանքում Քաղաքացիական ակտերի գրանցման բաժին, առանձնացված ստորաբաժանման՝ «բաժնի պետ»  հաստիքային միավորները կրճատել և սահմանել՝ գլխավոր մասնագետի մեկ հատիքային միավոր:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021թ. նոյեմբերի 17-ից:


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(685.85 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner