Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 465-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N 465-Ա

ԳԵՂԱՐՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏԻ ԲԱՅՐԱԽՏԱՐՅԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ, 171-րդ և 176-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝  Սմբատ Բագրատի Բայրախտարյանի  2024 թվականի  նոյեմբերի 12-ի դիմումը, որոշում եմ՝

1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սմբատ Բագրատի Բայրախտարյանին 2024 թվականի նոյեմբերի 18-ից տրամադրել հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 20-ից չվճարվող արձակուրդ՝ 30 օրացուցային օր տևողությամբ:

2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի  հունվարի  19-ից:

3. Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա  պարտականությունների կատարումը հանձնարարել Ծիլքար բնակավայրի վարչական ղեկավար՝ Հովհաննես Մարտունի Մելքոնյանին՝ առանց վարձատրության:

4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner