Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 55-Ն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԳՆԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի,  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի, ՀՀ Կառավարության 28․10․2010 թվականի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա-թազա գյուղի բնակիչ Ռոստամ Բրոյանի ու ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության (Վարդաբլուրի յայլա) կոչվող տարածքից 105 հա ( կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել Ռյա թազա գյուղի բնակիչ Ռոստամ Ահմադի Բրոյանին՝ անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության  պայմանագիր։
2. Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/  դրամ, մեկ տարվա համար 129150 (մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ։  3. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության  «Սալած աղբյուր» կոչվող տարածքից 105 հա (կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել  Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանին՝  անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության պայամանգիր։
4. Տրամադրված արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 (մեկ հազար երկու հարյուր երեսուն)  դրամ, մեկ տարվա համար 129150 (մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ։ 
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։   


Կողմ -11

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner