Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 112-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 112-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով սուբվենցիոն ծրագրով հաստատված Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման համար 2024 թվականի հունիսի 27-ին «Սոլիդ-Քոնսթրաքշն» ՍՊԸ հետ կնքված ՀՀԱՄ-ԾՀ-ԲՄԱՇՁԲ-24/06 ծածկագրով պայմանագիրը և պայմանագրի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 24-ին կնքված թիվ 1 համաձայնագիրը, համայնքի ավագանին որոշում է՝

1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 38․909․600 /երեսունութ միլիոն իննը հարյուր իննը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ հատկացնել բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner