Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 262-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2025 թվականի N 262-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 89-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի պահանջներով, որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 24․02․2025 թվականի N 89-Ա որոշման 1-ին կետում կատարել  փոփոխություն հետևյալ բովանդակությամբ
- ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 1-ին փողոց, 2/2 հասցեում գտնվող, 02-027-0033-0014 կադաստրային ծածկագրով, Հովսեփ Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,112 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցված  9,37 քմ արտաքին մակերեսով բաղնիքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 10000x0,0631 = 631, 631x9,37=5920 /հինգ հազար ինը հարյուր քսան / ՀՀ դրամ, 2010 թվականին բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 24,33 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը , 2010 թվականին բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 18,21 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ու անասնաշենքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x42,54=16110 /տասնվեց հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ , ընդհանուր՝ 22030 /քսաներկու հազար երեսուն/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner