Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 17-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Մարտուն Հովհաննեսի Մելքոնյանին հանձնելու, իսկ բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,08936 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 17 հասցեում գտնվող, 02-056-0028-0020 կադաստրային ծածկագրով 0,08936 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 94,11 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Մարտուն Հովհաննեսի Մելքոնյանին ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0020 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0, 08936 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Մարտուն Հովհաննեսի Մելքոնյանին։
3․ Օտարման ենթակա հողատարածքի գինը սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Մարտուն Հովհաննեսի Մելքոնյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության և հողատարածքի առուվաճառքի պայմանագրեր ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից