Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով « Էներգետիկ համայնքներ » խորագրով 2024 թվականի նոյեմբերի 12-ից նոյեմբերի 14-ը Ծաղկաձոր քաղաքում՝ կազմակերպվող աշխատաժողովի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավարից 21․10․2024 թվականին ստացված հրավերը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Հարությունյանին 2024 թվականի նոյեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 14-ը , երեք օրով գործուղել ք․ Ծաղկաձոր, « Էյթի Էյթ Հոթել » հյուրանոց՝ մասնակցելու « Էներգետիկ համայնքներ » խորագրով աշխատաժողովին ։
2․ Ընդունել ի գիտություն, որ օրապահիկի և գիշերակացի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը ։
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել ճանապարհածախսի հաշվարկ և վճարում։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։