Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 94-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2024 թվականի N 94-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի  75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք  ընդունելով Գեղաձոր բնակավայրի 1-ին փողոց  32 հասցեում գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող  151,3 քմ արտաքին մակերեսով ակումբի շենքից առանձնացված 1-ին փողոց 32/1 հասցեով շինությունը և դրա զբաղեցրած 0,01861 հա  հողատարածքի 1/2 բաժնեմասը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի  «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին որոշում է՝ 

 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, գ․ Գեղաձոր 1-ին փողոց 32 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  151,3 քմ արտաքին մակերեսով ակումբի շենքից առանձնացված, 02-031-0027-0005 կադաստրային ծածկագրով, 1-ին փողոց 32/1 հասցեով շինությունը և դրա զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01861 հա  հողատարածքի 1/2 բաժնեմասը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան  մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  


Կողմ -11

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner