Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանում) գործառնական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանում) գործառնական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: