Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքային սեփականություն հանդիսացող 02-065-0112-0027 կադաստրային ծածկագրով 1,80202 հա մակերեսով հողամասը առանձին միավորների տարանջատելու մասին «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրամադրված հողամասերի հատակագծերը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող, Հնաբերդ բնակավայրում գտնվող , 02-065-0112-0027 կադաստրային ծածկագրով 1,80202 հա մակերեսով հողատարածքը տարանջատել երկու առանձին միավորների՝ ըստ «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրամադրված հողամասերի հատակագծերի՝
ա/ հատակագիծ թիվ 1՝ 0,3 հա
բ/ հատակագիծ թիվ 2՝ 1,50202 հա
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից