Այսօր: Կիրակի, 26 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 381-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 381-Ա

Հ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ԱՐՄԵՆ ԴԵՐԵՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԵՄ ԴԵՐԵՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24․12․2024 ԹՎԱԿԱՆԻ N 550-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  18․05․2006 թվականի N 912-Ն որոշման   պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով  ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 1-ին փողոց 34 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու մասին  Արտեմ Դերենիկի Սահակյանի դիմումը,  որոշում եմ՝

 

1․ ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 34 հասցեում գտնվող, 02-053-0052-0004 կադաստրային ծածկագրով Թամարա Հովհաննեսի Դարբինյանին, Արմեն Դերենիկի Սահակյանին և Արտեմ Դերենիկի Սահակյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 0,1537 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված 197․6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին բնակելի տան օրինականացման համար մուծել՝ 10000x0,0743=743,  743x197․6=146200 /մեկ հարյուր քառասուն վեց հազար երկու հարյուր / ՀՀ դրամ ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024MNEQ2J։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 24․12․2024 թվականի  N 550-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած ։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner