12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
01.09.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
|
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, ծնողներ ու առաջին դասարան հաճախող փոքրիկներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և կրթության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը նոր սկզբի, ուսումնառության և ճանաչողության ճանապարհի մեկնարկ է, որը կարևոր դեր ունի յուրաքանչյուրի կյանքի ու մեր երկրի ապագայի կերտման գործում։ Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արդյունավոր, լի նոր ձեռքբերումներով, ուսումնական հաջողություններով և ստեղծագործ ոգով։ Թող Ձեր ջանքերն ու նվիրումը կրթությանը բերի վառ հաղթանակներ և անշեղ առաջընթաց։ Թող գիտելիքը դառնա Ձեր վստահ ուղեկիցն ու ապագայի հուսալի հիմքը։
|
|
21.07.25
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Հարգելի երիտասարդներ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարներըիրագործելու ...
Մանրամասն |
|
11.07.25
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը (https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 )
|
|
20.06.25
ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հարգելի բնակիչներ Հայտնում ենք, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2024թ․ օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 29480 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։Նշված ծրագրի իրականացման նպատակով Ծաղկահովիտի համայնքապետարանը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել « ՖՐԵՇԻՊ ...
Մանրամասն |
|
06.06.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
|
📍📍«Վի Քեյ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալՀամաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վի Քեյ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |