1. Սույնով կանոնակարգվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորումն ու մշտադիտարկումը և սահմանվում են աղբահանության և կոշտ թափոնների արդյունավետ կառավարման համար չափորոշիչները:
2. Աղբահանության կառավարման տեղական պլանների (այսուհետև՝ Պլան) մշակման նպատակն է ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կայուն և ինտեգրված արդյունավետ համակարգի ներդրման, միասնական քաղաքականության վարման, աղբահանության ծառայության մատուցման կայուն որակի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը: Այն նպատակ ունի ձևավորել համապարփակ մոտեցում աղբահանության կառավարման ոլորտում, համակարգել աղբահանության պլանավորումը տեղական ինքնակառավարման մարմիններում, ապահովել նպաստավոր պայմաններ աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կայուն համակարգի ներդրման և թափոնների գործածության ամբողջական շղթայի գործարկման համար:
3. Պլանի մշակումը նպատակաուղղված է աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգում ընդգրկմանը, աղբահանության ծառայությունների որակի գնահատման մեխանիզմների և ծառայությունների մատուցման ընթացքում վերահսկողության և մշտադիտարկման համակարգերի ներդրմանը: 4. Սույն պլանով նախատեսվում է տեղական մակարդակում՝ պլանավորել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում աղբահանության և կոշտ թափոնների կայուն կառավարման գործընթացը՝ համահունչ աղբահանության ռազմավարության գերակայություններին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին ( մինչև 2024 թվականը մշակել թափոնների կառավարման պլաններ՝ թափոնների հինգ ստորակարգության մասով)։
5. Պլանի մշակման սկզբունքն է Ծաղկահովիտ համայնքում ներդնել աղբահանության և կոշտ թափոնների կառավարման զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորումը: Ընդ որում, Պլանը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ համահունչ և կիրառելի լինելով հանդերձ, սահմանում է շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համատեքստում ընթացիկ և հեռանկարային թիրախներ՝ ներառելով թափոնների գործածության բոլոր բաղադրիչները:
6. Պլաններում ներառվում է Ծաղկահովիտ համայնքի հնգամյա զարգացման ծրագրում, այնպես էլ ամենամյա աշխատանքային պլանում: Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար պլանավորման գործընթացի արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է Պլանով սահմանված գործողությունների և թիրախների իրագործման արդյունքների գնահատում, ընթացիկ խնդիրների և խոչընդոտների վերլուծություն՝ մշտադիտարկում և հաշվետվողականություն, որը հնարավորություն կտա նախ բացահայտել ընթացիկ Պլանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաջորդ ժամանակահատվածի պլանավորումն իրականացնելու գերակայությունները և զարգացման ներուժը: |