Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 8
 
ԱնվանումՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նպատակ

Սույն  կարգով  կարգավորվում  են  Հայաստանի  Հանրապետության  Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ  համայնքի  (այսուհետ՝  համայնք)  կամավոր  խնդիրները, դրանց  լուծմանն  ուղղված  սեփական   լիազորությունները, իրականացման կարգը և այդ խնդիրների լուծման նպատակով համայնքի սեփական լիազորությունների իրականացման  հետ կապված  հարաբերությունները:

Համայնքի  կամավոր  խնդիրներն  են՝ համայնքի սոցիալապես  անապահով բնակչության  սոցիալական օգնության տրամադրման  կազմակերպումը, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները :

I.             ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     1. Սույն չափորոշիչներովսահմանվում են Ծաղկահովիտ համայնքում (այսուհետ` համայնք) սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման հետ կապված հիմնադրույթները և կարգավորումները, մասնավորապես՝ սոցիալապեսանապահովընտանիքներինսոցիալականաջակցություն  (այսուհետ՝ աջակցություն)  ցուցաբերելու կարգավորումները, պայմանները և գործունեության ընթացակարգը, աջակցություն ստանալու համար դիմած անձի (ընտանիքի) կարիքների գնահատման չափորոշիչները և դրանց համապատասխան միավորները, ընտանիքի կարիքների գնահատման թերթիկի ձևը և սոցիալական աջակցություն տրամադրելու մասին դիմելու կարգը:    
     2. Համայնքի ղեկավարի կողմից համայնքի
սոցիալապեսանապահովընտանիքներինսոցիալականաջակցություն տրամադրելու գործընթացն իրականացվում է համայնքապետարանի  համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում / ՀԿՏՀ ծրագրում / ներդրված « սոցիալական աջակցության դիմում » առցանց հարթակի միջոցով , որը հասանելի է համայնքի ցանկացած բնակչի ։         

   3․ Ներդրված առցանց հարթակում  ներառված է նաև սոցիալապես անապահով ընտանիքի կարիքների գնահատման թերթիկը, որը լրացվում է աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցների կողմից՝ տնայցի արդյունքում ։

4․ Հարթակում բնակիչը առանց համակարգ մուտք գործելու կարող է առցանց լրացնել սոցիալական աջակցության տրամադրման դիմում / ընտրության հնարավորությամբ լրացվում է սոցիալական աջակցության նպատակը, անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայության համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը, հաշվառման հասցեն, ընտանիքի անդամների փաստացի թիվը և ընտանիքի անդամների ամսեկան միջին եկամուտների չափը /, որին ներբեռնման միջոցով կարող են կցել անհրաժեշտ փաստաթղթեր ։

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ  ԵՎ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1  «Սոցիալական աջակցության դիմումը» կարող է ներկայացվել ինչպես քաղաքացու, այնպես էլ համայնքապետարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելու միջոցով:

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել կայքի գլխավոր էջի աջ մասում առկա  կոճակը:

2․ Լրացված սոցիալական օգնության դիմումը նամակի  տեսքով ստանում է համայնքապետարանի համապատասխան իրավասություն ունեցող անձը, ով բացելով դիմումը, ուսումնասիրում է և պատշաճ գրանցված լինելու դեպքում կատարում է «դիմողի նույնականացում»՝ սեղմելով «Դիմող»  դաշտի դիմաց առկա կոճակը և «Բնակչության ռեգիստրից» որոնման միջոցով կատարում է անձի տվյալների փոխկապակցում: Այնուհետև , որպես «Մակագրող»  ընտրում է համայնքի ղեկավարին կամ նրան փոխարինողին: Ստուգվում է նաև դիմողի ներկայացրած տվյալների վավերականությունը, կոնտակտային և այլ  տվյալներ, որից հետո սեղմելով «Գրանցել»  կոճակը՝ պահպանում է  տվյալները:

3․ Համայնքի ղեկավարը, բացելով ստացված մակագրության ենթակա նամակը, կատարում է  հետևյալ գործողությունները՝

հանձնարարական տալու միջոցով այն փոխանցում է  համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարին և համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատակցին՝ / սոցիալական աշխատողին/ ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար՝ միաժամանակ սահմանում է  հանձնարարականի կատարման ժամկետը ։ «Հանձնարարականի»  միջոցով դիմումը մակագրելուց հետո այն նամակի միջոցով փոխանցվում է բնակավայրի վարչական ղեկավարին և համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատակցին՝ / սոցիալական աշխատողին/:

4․Բնակավայրի վարչական ղեկավարը, բացելով հանձնարարականը, կարող է ծանոթանալ ներկայացված դիմումին, այնուհետև սահմանված կարգով կատարել ուսումնասիրություն և դրա հիման վրա ներկայացնել «Դրական» կամ «Բացասական» եզրակացություն : Ընդ որում եզրակացության մեջ պետք է նշվեն հիմքերը:

5․«Եզրակացություն» գրանցելուց հետո «Մակագրողը» կստանա նամակ՝ «Եզրակացության» գրանցման վերաբերյալ:

6․ Համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատողը / սոցիալական աշխատողը /, բացելով հանձնարարականը, կարող է ծանոթանալ ներկայացված դիմումին, այնուհետև սահմանված կարգով կատարել ուսումնասիրություն և դրա հիման վրա ներկայացնել «Դրական» կամ «Բացասական» եզրակացություն: Եզրակացության համար հիմք կարող է ծառայել դիմողի, նրա ընտանիքի անդամների հետ հաղորդակցությունը, տնայցի իրականացումը և «Գնահատման թերթիկի» լրացումը:

7․«Գնահատման թերթիկի» լրացման համար սոցիալական աշխատողը պետք է բացի «Դիմումի» ստորին հատվածում առկա «Տնայցի հարցաշար» ներդիրը և սեղմի «Ավելացնել»   կոճակը: Դրանից հետո կբացվի «Գնահատման թերթիկի» խմբագրման էջը, որտեղ առկա կլինեն դիմումատուի ընտանիքին վերաբերող տվյալներ՝ ստացված «Բնակչության ռեգիստր» համակարգից: Եթե այդ տվյալները թերի են, ապա կարող են լրացվել, համալրվել «Բնակչության ռեգիստր» բաժնում և սեղմելով «Թարմացնել»  կոճակը դրանք թարմացնել:

8․ Այնուհետև, համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատակիցը՝  / սոցիալական աշխատողը/ պետք է լրացնի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները՝ համապատասխան դաշտերում կատարելով նշումներ:

Համակարգն ինքնաշխատ եղանակով  կհաշվի կարիքների գնահատման միավորը , որը հիմք կհանդիսանա սոցիալական աշխատակցի կողմից տրված եզրակացության համար: Հարցաշարի բոլոր կետերի դիմաց պետք է առկա լինեն նշումներ : Եթե որևէ բաժնի դիմաց նշում չի կատարվել, ապա գնահատման թերթիկում «ընտանիքի կարիքավորության աստիճանի» դիմաց կարտացոլվի «Դեռ չի գնահատվել» արժեքը: Այդ դեպքում անհրաժեշտ է նորից խմբագրել գնահատման թերթիկը և լրացնել բացթողումները: Գնահատման թերթիկի ստորին հատվածում աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատակիցը /  սոցիալական աշխատողը /  կարող է կցել ընտանիքի կեցության վիճակը պատկերող նկարներ:

9․ Եթե գնահատման թերթիկն ամբողջությամբ լրացված է, ապա համակարգը կառաջարկի ընտանիքի կարիքավորության արժեքը (օրինակ՝ «Գրեթե չի կարող հոգալ սեփական կարիքները»), որի հիման վրա կարող է պատրաստվել սոցիալական աշխատողի եզրակացությունը:

Գնահատման թերթիկի միջոցով ստացված արդյունքի հիման վրա համակարգն առաջարկում է «բավարարել» կամ «մերժել» դիմումը, ինչպես նաև տրամադրվող սոցիալական օգնության գումարի չափը, որը կարող է հիմք հանդիսանալ համայնքի ղեկավարի կողմից կայացվող որոշման համար:

10․ «Եզրակացություն» գրանցելուց հետո «Մակագրողը» կստանա նամակ՝ «Եզրակացության» գրանցման վերաբերյալ: Հիմք ընդունելով բնակավայրի վարչական ղեկավարի և սոցիալական աշխատողի եզրակացությունները, ինչպես նաև համակարգի կողմից ինքնաշխատ գնահատման արդյունքները՝ համայնքի ղեկավարը որոշում է կայացնում դիմումը «Բավարարելու» կամ «Մերժելու» մասին:

Դիմումը «Բավարարելու»  դեպքում անհրաժեշտ է սեղմել դիմումի ներքևի մասում առկա  կոճակը՝ պահպանելով առաջարկվող սոցիալական օգնության չափը: Սակայն, կարող են լինել դեպքեր, երբ համայնքի ղեկավարի հայացողությամբ և պատասխանատվությամբ փոխվում է տրամադրվող գումարի չափը:

Դիմումը «Մերժելու» դեպքում անհրաժեշտ է բացվող ցանկից ընտրել պատճառը (պատճառները) և սեղմել  կոճակը:

11․ Համայնքի ղեկավարի կողմից դիմումը «Բավարարելու» կամ «Մերժելու» դեպքում դիմումատուն էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում է այդ մասին:

12․Վարչական ղեկավարի և աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական բաժնի աշխատակցի / սոցիալական աշխատողի/ կողմից տրամադրված եզրակացությունները կարող են հիմք հանդիսանալ համայնքի ղեկավարի կողմից նրանց տրված հանձնարարականները փակելու համար:

13․ Դիմումը բավարարելուց հետո համայնքի ղեկավարը աշխատակազմի քարտուղարին տալիս է հանձնարարական ՝ սոցիալական օգնություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշում  պատրաստելու մասին:

14․ Համաձայն ստացված հանձնարարականի՝ աշխատակազմի քարտուղարը (հանձնարարականի տակից) պատրաստում է «Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ» , ապա վերափոխում «Որոշման» : Որոշման բովանդակությունը պետք է ձևավորվի դիմումից և դրանից բխած գործողություններում առկա տվյալներից (գումարի չափ):

15․Կայացված որոշման հիման վրա հանձնարարական է տրվում ֆինանսական բաժնի համապատասխան աշխատակցին քաղաքացուն տրամադրել սոցիալական օգնություն՝ կատարել վճարում:

16․ Հանձնարարականների պահանջները կատարելուց հետո կատարողները ներկայացնում են «Զեկուցագրեր» , որոնց հիման վրա փակվում են հանձնարարականները: 

        III ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆԱՅՑԻ ՀԱՐՑԱՇԱՐԻ  ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 

1․Համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցը / սոցիալական աշխատողը կամ նրան փոխարինողը / հանձնարարականի տեսքով ստանալով սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացու դիմումը և կից փաստաթղթերը կազմակերպում և իրականացնում է տնայց, որի արդյունքում քաղաքացու ներկայությամբ պլանշետի միջոցով լրացնում է ընտանիքի կարիքների գնահատման հարցաշարը։

2․ Ընտանիքի կարիքների գնահատումը իրականացվում է հետևյալ չափորոշիչներով՝  

 

 Ընտանիքիկարիքներիգնահատմանթերթիկ

 

Սոցիալական աջակցության դիմում N_

 

Գնահատող սոցիալական աշխատող

 

Տնայցին մասնակցած այլ մասնագետներ

 

Դիմող (Ազգանուն, անուն, հայրանուն)

 

Դիմողի հասցե

Ծաղկահովիտ համայնք, գ.

 

Տնայցի ամսաթիվը, ժամը

_______ / ________ / 20_____ թ.     ժ________:_________

 

Բնակավայրի տիպը՝

o  Քաղաքային

o  Գյուղական

Ընտանիքի անդամները նախապես տեղեկացվե՞լ էին տնայցի մասին

o  Այո

o  Ոչ

2. Ընտանիքի սոցիալական նկարագիրը /Ընտանիքի անդամների տվյալները՝ փոխանցվում են ՀԿՏՀ-ի ԲՌ համակարգից/ 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Անձը հաստատող փաստաթուղթ

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ազգակցական կապը

Կրթությունը

Խնամառության կարգավիճակը

Եկամուտների չափը, ՀՀ դրամ

Բացակա անդամը

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

  

Ընտանիքի բոլոր անդամների ամսական միջին եկամուտը կազմում է ______________________________ՀՀդրամ

 

 

3. Ընտանիքիսոցիալականվիճակիկտրուկվատթարացումներըվերջինմեկտարվաընթացքում

¨  1. Չեն եղել

2. Եկամուտների կորուստ/նվազեցում

         I. ընտանիքի անդամի մահ
II. կերակրողի հիվանդացում
III. աշխատանքի կորուստ/աշխատավարձի նվազում

¨  3. Ակտիվների կորուստ/նվազեցում

         IV.անշարժ կամ շարժական գույքի կորուստ/վնասում բնական կամ տեխնածին աղետի հետևանքով
V. անշարժ կամ շարժական գույքի կորուստ/վնասում սոցիալական/վարքային պատճառներով

¨  4. Ծախսերի ավելացում

         VI. Ընտանիքի անդամի առողջական վիճակի վատթարացում
VII. Երախայի ծնունդ
VIII. դպրոցական երեխայի ուսումնառության հետևանքով
IX. չափահաս անձի ուսումնառության հետևանքով

¨  5. Այլ _________________________________________________________________________________________

4. Ընտանիքի բնակության վայրը կամ կացարանի տիպը

4.1 Կացարանի տիպը

o 1. Սեփական առանձնատուն կամ բնակարան բազմաբնակարան շենքում

o 2. Սոցիալական բնակարան, հյուրանոց/հյուրատուն, առողջարան, զբոսաշրջության հանգրվան

o   o3. Հանրակացարանի սենյակ կամ բնակարան կոմունալ պայմաններով (ընդհանուր խոհանոց և/կամ ընդհանուր սանհանգույց)

o   o 4. Ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ

o   o 5. Ոչ բնակելի վարչական շենքի տարածք (հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց)

o   o 6. Ոչ բնակելի տարածք՝ նկուղ, գոմ, ավտոտնակ

o   o 7. Կացարանի բացակայություն կամ անօթևանություն

4.2 4.1 կետումընտրված կացարանի տիրապետման պայմանը

o   o Սեփականության իրավունքով, այդ թվում՝ համատեղ կամ անհատույց անժամկետ

o   o Անհատույց երկարաժամկետ (5–ից ավել տարի)

o   o Անհատույց միջնաժամկետ (1-ից մինչև 5 տարի)

o   o Անհատույց կարճաժամկետ (մինչև 1 տարի)

o   o Վարձակալությամբ

 

5. Կացարանի 3-րդկամ 4-րդաստիճանիվթարայնության՝պաշտոնապեսճանաչվածկարգավիճակիառկայությունկամտեսանելիվթարայնություն /ակնհայտորենքանդվածությանվիճակ, փլուզմանվտանգևայլն, որոնք

o  Այո

o  Ոչ

Փաստը հաստատող փաստաթուղթ

 

 

6. Կացարանիխիստանբավարարսանիտարահիգիենիկվիճակ, որըկարողէառաջացնելընտանիքիանդամներիառողջությանհամարռիսկեր.

o  Այո

o  Ոչ

 

7. Կացարանիբարեկարգությանկամնորոգվածությանվիճակը

oՆոր և ժամանակակից վերանորոգմամբԼուսամուտերը, դռները, պատերը, տանիքըևհատակըգերազանցվիճակումեն։

oԲարեկարգ վիճակԼուսամուտերը, դռները, պատերը, տանիքը և հատակը ընդհանուր առմամբ բարվոք վիճակում են, սակայն առկա է մաշվածություն։

oԱնհրաժեշտ են մասնակի բարեկարգման աշխատանքներԼուսամուտերըկամդռներըկամպատերըկամտանիքըկամհատակը ոչ բարվոք վիճակում են և օգտագործման ընթացքում առաջացնում են խնդիրներ (դժվար են փակվում, ամուր չեն)

oԿացարանի մեծ մասում անհրաժեշտ են բարեկարգման աշխատանքներ /պայմանները ազդում են կյանքի որակի վրա/

oԱնհրաժեշտ են ամբողջական բարեկարգման աշխատանքներ՝ Լուսամուտերը կամ դռները կամ պատերը կամ տանիքը կամ հատակը այնքան ոչ բարվոք վիճակում են, որ առաջացնում են ֆունկցիոնալ անհարմարություններ և բարեկարգման աշխատաքներ չիրականացնելու դեպքում կարող են առաջացնել ընտանիքի անդամների կյանքի և առողջության համար ռիսկեր /օրինակ՝ փլուզումներ, ցրտահարություն, հրդեհ և այն/։

 

8. Կացարանի

պայմանները.

oՈւնի անհրաժեշտ կենցաղային բոլոր հարմարությունները՝ բավարար թվով առանձին ննջասենյակներ ընտանիքի տարբեր սեռերի և տարիքային խմբերի անդամների, հատկապես՝ ամուսինների, մեծահասակների և դեռահասության տարիքում գտնվող երեխաների համար, խոհանոցը, սանհանգույցը /զուգարան և լոգարան/ գտնվում են կացարանի ներսում։

oՈւնի բոլոր անհրաժեշտ կենցաղային պայմանները, սակայն առկա են անհարմարություններ, օրինակ՝ ննջասենյակների ոչ բավարար թիվ ընտանիքի տարբեր սեռերի և տարիքային խմբերի անդամների համար և/կամ խոհանոցի՝ ոչ առանձնացված կամ կերակուր պատրաստելու և/կամ ճաշելու համար անհարմար լինելը և/կամ սանհանգույցը /զուգարանը կամ լոգարանը/ կացարանի ներսում չլինելը և/կամ ջրի ծորակը կացարանից դուրս լինելը։

oՈւնի ոչ բոլոր անհրաժեշտ կենցաղային պայմանները (օրինակ՝ ընտանիքի որոշ անդամներ քնում են խոհանոցի կամ ննջարանային պայմանների չհարմարեցված տարածքներում, կամ բացակայում է խոհանոցը կամ լոգարանը, սակայն օգտագործվում են դրանց փոխարինող տարածքներ, և ջրի ծորակը կացարանից դուրս է

oՈւնի նվազագույն կենցաղային պայմանները /զուգարան՝ դրսում, խոհանոցին և/կամ լոգարանին փոխարինող տարածք, կացարանից դուրս գտնվող ջրի ծորակ/

oՉունի կենցաղային անհրաժեշտ նվազագույն պայմաններ /բացակայում են ննջասենյակը, խոհանոցը, լոգարանը, հնարավոր է՝ բացակայում է նաև զուգարանը

9. Կացարանիհարմարեցվածություննընտանիքի՝տեղաշարժմանխնդիրներունեցողանդամ-ներիկարիքներին (գնահատ-վումեն՝հաշվիառնելովընտանիքի ամենախոցելի անդամի կարիքները).

o   Հարցը ընտանիքին վերաբերելի չէ, քանի որ տեղաշարժման խնդիրներ ունեցող անդամներ չկան

o   Հարմարեցված է ամբողջությամբ /ապահովում է տեղաշարժման խնդիրներ ունեցող անդամի հնարավորինս ազատ և ինքնուրույն տեղաշարժը կացարանում և դրանից դուրս գալու ընթացքում։

o   Հարմարեցված չէ, հանգեցրել է տեղաշարժման խնդիր ունեցող անդամի մեկուսացմանը մեկ սենյակում։

10. Կացարանիապահովվածությունըանհրաժեշտկենցաղայինտեխնիկայով (սառնարան, լվացքիմեքենա, գազօջախ, հեռուստացույց/համակարգիչ)

o   Ունի կենցաղային տեխնիկայի նվազագույն ապահովվածություն, մասնավորապես՝ ունի            սառնարան և գազօջախ կամ փոխարինող սարք։

o   Չունի անհրաժեշտ նվազագույն կենցաղային տեխնիկա /նշված կենցաղային տեխնիկան              բացակայում է կամ պիտանի չէ օգտագործման համար/։

11. Կացարանիկենցաղայինտեխնիկայիհանդեպտնօրինությանիրավունքը (եթեկացարանըվարձակալածէ).

o   Ամբողջն ընտանիքի սեփականությունն է:

o   Տեխնիկայի զգալի մասն ընտանիքի սեփականությունն է, իսկ մյուս մասը՝ կացարանը                               վարձակալության հանձնած սեփականատիրոջը:

o   Տեխնիկայի որոշակի մասն ընտանիքինն է, մյուս մասը՝ կացարանը վարձակալության                                                                     հանձնած սեփականատիրոջը:

o   Տեխնիկայի փոքր մասն ընտանիքինն է, մյուս մասը՝ կացարանը վարձակալության                                                               հանձնած սեփականատիրոջը:

o   Տեխնիկան ամբողջությամբ կացարանը վարձակալության հանձնած սեփականատիրոջինն                                                                                          է:

12. Կացարանիկահավորվածությունըկամգույքայինպայմանները (մասնավորապես՝աթոռ, բազմոց/բազկաթոռ, սեղան, մահճակալ)

o   Ունի նվազագույն կահավորվածություն /առնվազն աթոռ և մահճակալ/

o   Չկան կահույքի անհրաժեշտ նվազագույն պարագաներ, կահույքի նշված տեսակները                                                                                բացակայում են կամ պիտանի չեն օգտագործման համար։

13. Կացարանիգույքիհանդեպընտանիքիտնօրինմանիրավունքը (եթեկացարանըվարձակալածէ).

o   Ամբողջն ընտանիքի սեփականությունն է:

o   Գույքի զգալի մասն ընտանիքի սեփականությունն է, իսկ մյուս մասը՝ կացարանը վարձակալության հանձնած սեփականատիրոջը:

o   Գույքի որոշակի մասն ընտանիքինն է, մյուս մասը՝ կացարանը վարձակալության հանձնած սեփականատիրոջը:

o   Գույքի փոքր մասն ընտանիքինն է, մյուս մասը՝ կացարանը վարձակալության հանձնած սեփականատիրոջը:

o   Գույքի ամբողջությամբ կացարանը վարձակալության հանձնած սեփականատիրոջինն է:

 

14. Կացարանիկոմունալպայմանները

14.1 Ջեռուցումը

oԱռկա է ջեռուցման կենտրոնացված կամ անհատական համակարգ, որն ապահովում է կացարանի ողջ տարածքի պատշաճ ջեռուցումը

 

oԱռկա է, օգտագործում են փայտի և/կամ գազի վառարան և/կամ ջեռուցում են էլեկտրականությամբ, սակայն ջեռուցումն ապահովվում է կացարանի ամբողջ տարածքի

համար,

 

oԱռկա է, օգտագործում են փայտի և/կամ գազի վառարան և/կամ ջեռուցում են           էլեկտրականությամբ, սակայն ջեռուցումն ապահովվում է կացարանի ոչ ամբողջ                                           տարածքի համար,

oԱռկա է, օգտագործում են փայտի/գոմաղբի և/կամ գազի վառարան ջեռուցումն                   ապահովվում է կացարանի միայն մի հատվածում, որտեղ ջեռուցման սեզոնին անց են             կացնում իրենց առօրյան ընտանիքի բոլոր անդամները կամ նրանց մեծ մասը,

 

oԱռկա չէ, ջեռուցման որևէ տարբերակ չունեն կամ կարողանում են ջեռուցում ապահովել հազվադեպ՝ ձեռքբերված հնարավորություններով կամ տրամադրված աջակցությամբ։

 

14.2 Էլեկտրամատակարարումը/ Էլեկտրականությունը

oսպառում են ըստ պահանջի, կանոնավոր կերպով վճարում են և կացարանում մշտապես առկա է էլեկտրաէներգիա կամ ունեն արևային էլեկտրամատակարարման պանելներ,

oսպառում են խնայողությամբ, սակայն բավարար կերպով կարիքները հոգալու համար,

oՍպառում են զգալի խնայողությամբ, սակայն էլեկտրականությունից օգտվում են հիմնարար կարիքները հոգալու համար։

oՍպառում են նվազագույն կարիքները հոգալու նպատակով կամ խիստ անհրաժեշտ իրավիճակներում, օրինակ՝ երեկոյան լույս չեն վառում, սառնարանն են անջատում, խուսափում են հեռուստացույցը երկարաժամկետ միացնելուց, լոգանքի հաճախականությունն են նվազեցնում/

oԿացարանը չվճարման պատճառով երկու ամսից ավելի հոսանքազրկված է կամ ամեն ամիս հոսանքազրկվում է ավելի քան 3 օրով՝ ուշացած վճարումների պատճառով։

14.3 Ջրամատակարարումը

oԿացարանի ներսում առկա է կենտրոնացված կամ անհատական համակարգ՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ,սպառում են ըստ պահանջի կամ առկա են տաք ջուր ապահովող սարքավորումներ, այդ թվում՝ արևային պանելներ,

o 

oսպառում են խնայողությամբ, սակայն բավարար կերպով կարիքները հոգալու համար,

o 

oՍպառում են զգալի խնայողություններով, հիմնարար կարիքները հոգալու համար

o 

oՍպառում են միայն նվազագույն կարիքները հոգալու նպատակով /օրինակ՝ կերակուր պատրաստելու, լվացվելու նպատակով, նվազեցնում են լոգանքի հաճախականությունը/։

o 

oՈ՛չ կացարանի ներսում, ո՛չ մոտակայքում չկա ջրամատակարարում, տևականորեն չեն կարողանում նվազագույն հոգալ կարիքները։

o 

14.4 Արդյո՞ք ընտանիքի չափահաս անդամներն անապահովության պատճառով զրկված են հեռախոսակապից։

o      Այո

o      Ոչ

15. Ընտանիքիռեսուրսները

15.1 Ավտոմեքենա

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 100.000 դրամից ավել եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 50.000-100.000 դրամ եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական մինչև 50.000 դրամ եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, սակայն չի օգտագործվում,

o   Առկա չէ։

15.2 Ընտանի կենդանիներ

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 100.000 դրամից ավել                                            եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 50.000-100.000                                      դրամ եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական մինչև 50.000 դրամ                                 եկամուտ/աջակցություն,

o   Առկա է, սակայն չի օգտագործվում,

o   Առկա չէ։

15.3 Գյուղտեխնիկա

oԱռկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 100.000 դրամից ավել եկամուտ/աջակցություն,

oԱռկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական 50.000-100.000 դրամ եկամուտ/աջակցություն,

oԱռկա է, օգտագործվում է, ապահովում է ընտանիքի համար ամսական մինչև 50.000 դրամ եկամուտ/աջակցություն,

oԱռկա է, սակայն չի օգտագործվում,

oԱռկա չէ։

 

 

Գնահատող մասնագետի Անունը, ազգանունը  ստորոգրությունը

Ընտանիքի անդամի Անունը, ազգանունը  ստորագրությունը

 

 

_______________________________________________________           ________________________

 

_______________________________________________________           ________________________

 

Տնայցի հարցաշարի լրացման ավարտի ժամը և տևողությունը

 

Ժ. ______ ։ _________,__________ րոպե

 

 

IV. ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

     1. Սոցիալական աջակցության տրամադրման համար առանձին ուղղություններով  նախատեսվում են  հետևյալ բազային չափերը՝ 
     1)
Այլ - 15.000     

     2) Բնական աղետներից տուժած գույքի վերանորոգում - 150.000   

     3) Բնակարանի ջեռուցման համար վառելիքի գնում - 15.000

     4) Բուժման ծախսերի փոխհատուցում - 50.000        

     5) Դեղորայքի գնում - 20.000   

      6) Ընտանիքում ստեղծված արտակարգ իրավիճակը մեղմելու համար - 20.000   

      7) Հագուստի գնում - 5.000     

      8) Ուսման վարձի փոխհատուցում - 50.000   

      9) Սննդի գնում - 15.000

     10) Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում - 10.000     

2․ Ընտանիքի կարիքների գնահատման թերթիկը լրացնելուց և ստացված արդյունքները համակարգ մուտքագրելուց հետո բազային գումարի չափը կարող է փոփոխվել 1,5 – 2 անգամ։

V. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՓԱԹԵԹԸ

     1. Սոցիալական աջակցություն տրամադրելու փաստաթղթերիամբողջականփաթեթումներառվումենհետևյալփաստաթղթերը՝   
     1) դիմումը կամ գրությունը.      
     2) դիմողի և (կամ) նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
.
     3
) ընտանիքի և (կամ)  նրա անդամի սոցիալական կարգավիճակը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.     
     4) ընտանիքի կարիքների գնահատմանթերթիկըլրացվում և ստորագրվում էհամայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի  տունայց կատարած աշխատակցի /ների /կողմից.        

     5) բնակավայրի վարչական ղեկավարի եզրակացությունը.   

     6) աջակցություն ցուցաբերելու մասին համայնքի ղեկավարի որոշումը.     
     7) աջակցությունը դիմողին տրամադրելու փաստը հավաստող փաստաթուղթ։     
     2. Սոցիալական աջակցության վերաբերյալ գործերը պահպանվում են Էլեկտրոնային եղանակով։

 

 

 

 

VI. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.          Համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով իրականացվում են հետևյալ սեփական լիազորությունները՝

1)  Միջոցներ  են  ձեռնարկում  զոհված  զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով  այլ  խավերի  սոցիալական  պայմանների  բարելավման  ուղղությամբ:

2) Աջակցություն  են  ցուցաբերում համայնքի  մարզիկներին, մարզական թիմերին՝ ներհամայնքային և  միջհամայնքային  մարզական միջոցառումների կազմակերպման և նրանց մասնակցության ուղղությամբ:                                                                                       

3) Աջակցություն են ցուցաբերում  համայնքի բնակչության համար մշակութային,  ինչպես  նաև պետական, ազգային  ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպման  և  դրանց  մասնակցելու  կազմակերպման  ուղղությամբ: 

4) Նպաստում  են համայնքի  հանրակրթական  դպրոցի  գործունեության  կազմակերպմանը: 

5) Համայնքում  ֆիզիկական  կուլտուրայի  և  սպորտի  զարգացման, մշակութային կյանքի խթանումը:                                                                                                                                         

2․ Համայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների    իրականացման  համար  համայնքի բյուջեով  կարող են նախատեսվել  ֆինանսական միջոցներ,  որը  չի  կարող  գերազանցել  տարվա  համայնքի  բյուջեով  նախատեսված սեփական եկամուտների  30 % -ը:

3 Կամավոր  խնդիրների  լուծման  համար  ֆինանսական  միջոցների  հատկացումը  իրականացնում է համայնքի ղեկավարը ՝ համայնքի  բյուջեով  նախատեսված  հատկացումներին համապատասխան և միայն դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման չափերի  մասին  ավագանու  որոշման  առկայության  դեպքում: 

4․ Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են նախաձեռնել համայնքի  ղեկավարը,  համայնքի  ավագանու  անդամները , բնակիչները, հասարակական կազմակերպությունները  և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ  ինստիտուտներ:

5 Այն  դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում է համայնքի ղեկավարը  կամ  համայնքի  ավագանու  ւանդամը, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում խնդրի լուծման իրականացման վերաբերյալ առաջարկությունը՝ նշելով  դրա  նպատակը, խնդրի  կարգավորման  փաստաթղթեր, եթե  դրանք  առկա  են:

6․ Այն  դեպքում, երբ կամավոր խնդրի  լուծման  իրականացում  ընախաձեռում  են  բնակիչները, հասարակական  կազմակերպությունները  և  միավորումները, ինչպես  նաև քաղաքացիական հասարակության  այլ ինստիտուտները, նախաձեռնողը  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  կամավոր խնդրի լուծման իրականացման վերաբերյալ դիմում՝ նշելով դրա նպատակը  և  անհրաժեշտության  հիմնավորումը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական  միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը  հավաստող փաստաթղթեր, եթե  դրանք  առկա  են:

7 Համայնքի  ղեկավարը  դիմումը  և   անհրաժեշտ փաստաթղթերն  ստանալուց  հետո `

1) կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում  է  դրանց  արժանահավատությունը, հաշվարկում կամավոր խնդրի իրականացման համար  գումարի  մեծությունը  և  իր  կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդրի իրականացման վերաբերյալ նախաձեռնողի  ներկայացրած փաստաթղթերը և ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է համայնքի  ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին:

2) կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին` գրավոր  տեղեկացնում է  այդ մասին` նշելով չհամաձայնելու  պատճառները, փաստական և իրավական հիմքերը: 

8 Եթե կամավոր խնդրի լուծման իրականացման նախաձեռնողը փաստաթղթերը  ներկայացնելուց  հետո  մեկամսյա ժամկետում  համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի  ղեկավարի  չհամաձայնելու  մասին  հիմնավորումներին, ապա  20-օրյա ժամկետում  համայնքի  ղեկավարին  ներկայացված  դիմումի  կրկնօրինակը փաստաթղթերի  հետ  միասին, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության  դեպքում՝ այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները կարող  է  ավագանուն  ուղղված  դիմումը  ներկայացնել  համայնքապետարանի  աշխատակազմ, որը պարտադիր քննարկվում է ավագանու. առաջիկա  նիստում:

9 Համայնքի  ավագանու  որոշման  մեջ  նշվում  են` կամավոր խնդրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր  խնդրի  լուծման  իրականացումը  մերժելու  դեպում  մերժելու  պատճառները , փաստական  և  իրավական  հիմքերը:

10․ Համայնքի սոցիալապես անապահով բնակչի  հուղարկավորության  կազմակերպման  համար օգնության տրամադրման համար համայնքի ղեկավարը իր որոշմամբ նրա ընտանիքին հատկացնում է մինչև 100.000  (հարյուր հազար) դրամի սոցիալական օգնություն և այդ մասին  հաղորդում է ներկայացնում ավագանու  առաջիկա  նիստում, որը ավագանու կողմից  ընդունվում  է  որպես  ի  գիտություն:

11․ Նույն  ընտանիքին  տարվա  ընթացքում  սոցիալական օգնություն կարող  է  հատկացվել  առավելագույնը  երկու անգամ, որի չափը չի կարող  գերազանցել սոցիալական  օգնության  առավելագույն  չափի  1.5  պատիկի չափը: 

12․ Սոցիալապես  անապահով  ընտանիքների  ուսանողների  ուսման  վարձի հատկացումը կարող  է  իրականացվել  միայն  պետական  բարձրագույն և (կամ)  միջնակարգ մասնագիտական  ուսումնական  հաստատություններում  սովորելու  դեպքում   և  առավելագույնը  կարող է հատկացվել  տարեկան  մեկ  անգամ :

13 Սույն կարգում թվարկված  կամավոր լիազորությունները  սպառիչ  չեն: Համայնքի ղեկավարը  և  ավագանին համայնքի կամավոր խնդիրները կարող են իրականացնելՙ Տեղական ինքնակառավարման  մասին՚, ՙՀամայնքային  ծառայության  մասին՚  ՀՀ  օրենքներով, ՀՀ սահմանադրությամբ   և  այլ օրենքներով ու իրավական ակտերով  իրենց  վերապահված լիազորություններ:

14․ Համայնքի ղեկավարը  կարող  է  իրականացնել  համայնքի  շահերին  վերաբերող, օրենքին չհակասող  ցանկացած  կամավոր  լիազորություն:

15․ Համայնքի ղեկավարի կողմից սույն կարգով չկարգավորված կամավոր խնդիրների լուծումների  իրականացումը  սահմանվում  են միայն  ավագանու  որոշմամբ:  

    

 

 

 

Ժամանակահատված23/11/2023 - 31/12/2027
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(3.56 Մբ) 15 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner