Ներածություն
Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով) սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացմանծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնել ու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համարներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները ՝համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:
ՏԱՊ – ի մշակման մեթոդական հիմք է հանդիսացել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետներիկողմից 2017 թվականին պատրաստված «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման» մեթոդական ուղեցույցը:
ՏԱՊ-ը բաղկացած է 5 բաժիններից, 1-ին բաժնում ներկայացված են` համայնքի տեսլականը, համայնքի կայուն զարգացման ցուցանիշները (Աղյուսակ 1), ոլորտային նպատակները (Աղյուսակ 2):
ՏԱՊ-ի 2-րդ բաժնում բերված են համայնքի 2024 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված ծրագրերը (Աղյուսակ 3) և այդ ծրագրերի տրամաբանական հենքերը՝ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 5), ինչպես նաև այն ծրագրերը , որոնք դեռևս ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով (Աղյուսակ 4):
ՏԱՊ-ի 3-րդ բաժնում ներկայացված է` համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2024 թվականի ծրագիրը (Աղյուսակ 6):
ՏԱՊ-ի 4-րդ բաժնում բերված է ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 7):
ՏԱՊ-ի 5-րդ բաժնում (Աղյուսակ 8) ներկայացվածէ` տեղեկատվություն ՏԱՊ-ում ներառված յուրաքանչյուր ոլորտային ծրագրի իրականացման արդյունքային ցուցանիշների մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ:
1. Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները
Համայնքի տեսլականը՝
Ծաղկահովիտ համայնքը միջազգային տուրիզմի և էկոտուրիզմի զարգացման կենտրոն է, բարձր կենսամակարդակ և զբաղվածություն ունեցող բնակչությամբ: Համայնքը տարածաշրջանային կենտրոն է, որտեղ մատուցվում են հանրային որակյալ ծառայություններ:
Ստորև ներկայացված են համայնքի կայուն զարգացման ցուցանիշները: Ցուցանիշի ելակետային արժեքը՝համապատասխան ցուցանիշի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆիքսված արժեքին 2024 թվականի դեկտեմբեր ամսին կանխատեսվող ցուցանիշի ավելացումն է, հաշվի առնելով համայնքում առկա զարգացումները և միտումները, ինչպես նաև նախորդ տարիների փորձը: Ցուցանիշի թիրախային արժեքը՝համապատասխան ցուցանիշի պլանավորվող արժեքն է, այսինքն ՝այն արժեքը, որին կհասնի համայնքը 2024 թվականին ՏԱՊ-ը հաջողությամբ իրականացնելու դեպքում:
|