Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ամանորյա ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով զարդարանքներ ձեռք բերելու համար համայնքի բյուջեից հատկացնել 990․000 / իննը հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |