Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Մնացական Բաղդասարյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մնացական Բաղդասարյանի անվամբ հաշվառված 02-065-0046-0033 կադաստրային ծածկագրով 0,10661 հա հողամասին տրամադրել Հնաբերդ 31-րդ փողոց, 3/1 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։