Այսօր: Կիրակի, 29 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 3
 
ԱնվանումՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՊԼԱՆ
Նպատակ

1. Սույնով կանոնակարգվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորումն ու մշտադիտարկումը և սահմանվում են աղբահանության և կոշտ թափոնների արդյունավետ կառավարման համար չափորոշիչները:

2. Աղբահանության կառավարման տեղական պլանների (այսուհետև՝ Պլան) մշակման նպատակն է ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կայուն և ինտեգրված արդյունավետ համակարգի ներդրման, միասնական քաղաքականության վարման, աղբահանության ծառայության մատուցման կայուն որակի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը: Այն նպատակ ունի ձևավորել համապարփակ մոտեցում աղբահանության կառավարման ոլորտում, համակարգել աղբահանության պլանավորումը տեղական ինքնակառավարման մարմիններում, ապահովել նպաստավոր պայմաններ աղբահանության և կոշտ թափոնների կառավարման կայուն համակարգի ներդրման և թափոնների գործածության ամբողջական շղթայի գործարկման համար:

3. Պլանի մշակումը նպատակաուղղված է աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգում ընդգրկմանը, աղբահանության ծառայությունների որակի գնահատման մեխանիզմների և ծառայությունների մատուցման ընթացքում վերահսկողության և մշտադիտարկման համակարգերի ներդրմանը: 4. Սույն պլանով նախատեսվում է տեղական մակարդակում՝ պլանավորել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերում աղբահանության և կոշտ թափոնների կայուն կառավարման գործընթացը՝ համահունչ աղբահանության ռազմավարության գերակայություններին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին ( մինչև 2024 թվականը մշակել թափոնների կառավարման պլաններ՝ թափոնների հինգ ստորակարգության մասով)։

5. Պլանի մշակման սկզբունքն է Ծաղկահովիտ համայնքում ներդնել աղբահանության և կոշտ թափոնների կառավարման զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորումը: Ընդ որում, Պլանը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ համահունչ և կիրառելի լինելով հանդերձ, սահմանում է շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համատեքստում ընթացիկ և հեռանկարային թիրախներ՝ ներառելով թափոնների գործածության բոլոր բաղադրիչները:

6. Պլաններում ներառվում է Ծաղկահովիտ համայնքի հնգամյա զարգացման ծրագրում, այնպես էլ ամենամյա աշխատանքային պլանում: Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար պլանավորման գործընթացի արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է Պլանով սահմանված գործողությունների և թիրախների իրագործման արդյունքների գնահատում, ընթացիկ խնդիրների և խոչընդոտների վերլուծություն՝ մշտադիտարկում և հաշվետվողականություն, որը հնարավորություն կտա նախ բացահայտել ընթացիկ Պլանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաջորդ ժամանակահատվածի պլանավորումն իրականացնելու գերակայությունները և զարգացման ներուժը:

Ժամանակահատված01/05/2024 - 16/07/2025
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար ՊԱՏՎԱԿԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բովանդակություն
(9.78 Մբ) 44 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(9.78 Մբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner