Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 06․12․2018թ․ N 1419-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Պաշտպանության Նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության 16.03.2021 թ-ի թիվ 36/1336 տեղեկանքը, Ծաղկահովիտ համայնքի բնակարանային պայմանները ուսումնասիրող հանձնաժողովի 20․09․2021 թ-ի արձանագրությունը, որոշում եմ՝
1/ Զոհված զինծառայող Աբրահամ Հովսեփի Կարապետյանի ընտանիքին ճանաչել բնակարանի կարիքավոր և ընդգրկել բնակարանի կարիքավորների ցանկում:
2/ Խնդրել ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետին՝ զոհված զինծառայող Աբրահամ Հովսեփի Կարապետյանի ընտանիքի բնակարանի ապահովման հարցը ներկայացնել ՀՀ ՊՆ: