Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-027-0013-0007 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադարական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0,03971 հա մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող կառույցին տրամադրել Բերքառատ 7-րդ փողոց, 1-ին նրբանցք 5/1 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։