|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2025 թվականի N 94-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԵՔՍՈՒՍ 470 ՄԱԿՆԻՇԻ 527 ԼԼ 70 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՄԱՐ ՇԱՐԺԻՉ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող Լեքսուս 470 մակնիշի, 527 ԼԼ 70 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայի համար շարժիչ ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող Լեքսուս 470 մակնիշի, 527 ԼԼ 70 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայի համար շարժիչ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել 995․000 / իննը հարյուր իննսունհինգ հազար / ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -9 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|