Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով 30.09.2025 թվականին ստացված Արտաշ Գալոյանի ՃՀԱ/199/32957-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Գեղադիր բնակավայրում 02-030-0008-0011 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում կցակառույցի կառուցման աշխատանքներ կատարելու համար Արտաշ Գալոյանին տրամադրել նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։