Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքի Վարդաբլուր բնակավայրում կառուցված օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող խմելու ջրի ջրագիծը համայնքի հաշվեկշիռ ընդգրկելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի Վարդաբլուր բնակավայրում կառուցված օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող խմելու ջրի ջրագիծը ընդգրկել համայնքի հաշվեկշիռ 3 460 000 (երեք միլիոն չորս հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ սկզբնական արժեքով: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |