Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով. <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է Սահմանել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի 2019թ. Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը.
1. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 6000 /վեց հազար/ դրամ:
2. 26-50քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 11000 /տասնմեկ հազար/ դրամ:
3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույտվության համար տեղական տուրք սահմանել օրացույցային տարվա համար 200 000 /երկու հարյուր հազար/ դրամ:
4. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական շինությունների հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ:
5. 26-50քմ մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 10 000 /տաս հազար / դրամ:
6. մինչև 26 քմ մակերես ունեցող հանրային սննդի ոչ հիմնական շինությունների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 1000 /մեկ հազար/ դրամ:
7. 26-50 քմ մակերես ունեցող ոչ հիմնական շինությունների հանրային սննդի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 2000 /երկու հազար/ դրամ:
8. Աղբահանության և սանիտարական մաքրման համար տեղական վճար սահմանել ամսեկան մեկ շնչի հաշվով 80 /ութանասուն/ դրամ:
9. Ազգաբնակչությանը մատակարարվող Խմելու ջրի վարձավճար սահմանել մեկ շնչի հաշվով 150 /մեկ հարյուր հիսուն / դրամ:
10. Ջրամատակարարման համար սահմանել տեղական վճար 150 դրամ և ջրահեռացման համար տեղական վճար սահմանել ամսեկան 35 դրամ:
11 Մինչև 300քմ շինությունների համար շինարարության թույլտվության տեղական վճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ դրամ:
12. Քանդման թույտվության համար, տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ:
13․ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճար․
- Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն- 500դրամ․
- Ծննդօգնություն
ա/ Թեթև միջամտություն - 1000 դրամ
բ/ Ծանր միջամտություն - 5000 դրամ
գ/ Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և այրունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից /բացառությամբ՝ <<Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում>> պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/ - Մանր կենդանի 100 դրամ, Խոշոր կենդանի 200 դրամ․
- Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար - 200 դրամ
- Ախտահանություն, 1քառ․ մետրը - 200 դրամ
- Միջատազերծում /դիզինսեկցիա/ 1 քառ․ մետրը - 100 դրամ
- Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ 1 քառ․ մետրը 200 դրամ
- Արհեստական սերմնավորում 5000 դրամ
- Կենդանու հերձում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 3000 դրամ
- Կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից - Յուրաքանչյուր այցելությունը 1000 դրամ
- Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից - Մանր կենդանի 1000 դրամ, Խոշոր կենդանի 2000 դրամ
- Կենդանիների հետսպանդային զննում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 2000 դրամ ։
|