Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի ,ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Սուրեն Մանուկյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում գտնվող, Սուրեն Մանուկյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 02-030-0010-0021 կադաստրային ծածկագրով, 1,0824 հա մակերեսով հողամասից առանձնացված 0,02584 հա հողամասին և դրա վրա գտնվող կառույցին տրամադրել՝ Գեղադիր 1-ին փողոց 16/1 հասցեն, իսկ մնացած 1,0566 հա հողամասի հասցեն թողնել նույնը՝ Գեղադիր 1-ին փողոց 16։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։