Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց 23 շենք հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի շենքի սպասարկման համար նախատեսված, 02-049-0018-0002 կադաստրային ծածկագրով 0,6918 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը ։
2 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |