Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57-Ն


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Հնաբերդ, Նորաշեն,  Ծաղկահովիտ և Գեղարոտ բնակավայրերում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության  ներքոհիշյալ հողատարածքները մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գները և հավելաճի քայլերի չափերը՝
- 02-065-0107-0001 կադաստրային ծածկագրով 0,32951 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  500 ՀՀ դրամ,
- 02-065-0107-0053 կադաստրային ծածկագրով 0,9 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  7․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  1000 ՀՀ դրամ,
- 02-065-0121-0079 կադաստրային ծածկագրով 2,70458 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  15․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  3000 ՀՀ դրամ,
- 02-065-0121-0080 կադաստրային ծածկագրով 1,50202 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  9․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ,
- 02-065-0112-0026 կադաստրային ծածկագրով, 0,5106 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  3․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  500 ՀՀ դրամ,
- 02-032-0106-0056 կադաստրային ծածկագրով 1,0284 հա հողատարածքը, որի  մեկնարկային գին սահմանել  6․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  1000 ՀՀ դրամ,
- 02-053-0105-0077 կադաստրային ծածկագրով 1,48715 հա հողատարածքը, որի  մեկնարկային գին սահմանել  8․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ,
- 02-078-0121-0005 կադաստրային ծածկագրով 1,58148 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել   9000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ, 

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner