Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին հասցեագրված «Դու մենակ չես » մարդասիրական հասարակական կազմակերպության մարդասիրական ուղերձը, համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ «Դու մենակ չես » մարդասիրական հասարակական կազմակերպության մարդասիրական ուղերձը բավարարել և թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպությանը տրամադրել դրամական աջակցություն 50․000 / հիսուն հազար / ՀՀ դրամ չափով։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |