Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սմբատ Բագրատի Բայրախտարյանին 2025 թվականի հունվարի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել վերջնահաշվարկ։
3․ Մինչև համապատասխան նշանակում կատարելը Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը հանձնարարել Ծիլքար բնակավայրի վարչական ղեկավար՝ Հովհաննես Մարտունիի Մելքոնյանին՝ առանց վարձատրության։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։