Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 18․02․2025 թվականին ստացված N 01/1/01089-2025 գրությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել՝
1) Ծաղկահովիտ համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) Ծաղկահովիտ համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |