Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու մասին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ » ՍՊ ընկերության մասնակցությամբ 2025 թվականի հունվարի 13-ին կազմակերպվող հանդիպման-քննարկման մասնակցության ապահովման վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 30․12․2024 թվականին ստացված N 01/5/08734-2024 գրությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետ՝ Կարեն Սամվելի Խաչատրյանին 2025 թվականի հունվարի 13-ին՝ մեկ օրով գործուղել ք․ Երևան, ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՝ մասնակցելու 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները էլեկտրոնային համակարգի միջոցով տրամադրելու մասին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ » ՍՊ ընկերության մասնակցությամբ կազմակերպվող հանդիպման-քննարկմանը :
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։