Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ, 163-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ Արա Միշայի Հովհաննիսյանի 2025 թվականի հուլիսի 18-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Արա Միշայի Հովհաննիսյանին 2025 թվականի հուլիսի 21-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ, մասնակի՝ 10 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 4-ից:
3. Արա Միշայի Հովհաննիսյանի պարտականությունների կատարումը սույն թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ հանձնարարել նույն համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վարդգես Մովսեսի Բոյաջյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։