Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի N 07-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանում) գործառնական դասակարգման 4233 (Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանում) գործառնական դասակարգման 4213 (Կոմունալ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին պլանավորել 100 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: