Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 18 ԵՎ 3,5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվել <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի  21-րդ կետի  ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով. 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝  

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Ծաղկահովիտ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 18 հա և 3,5 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտի հողամասերը /կադաստրային ծածկագիր 02-053-0112 և 02-078-0106/ փոխադրել անտառային հողերի կատեգորիա՝  Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն ՀԿ-ի  կողմից  ծրագրի շրջանակներում արոտների լանջային տարածքների էրոզիայի կանխման նապատակով 18, և 3, 5 հեկտար հողամասերում հիմնվող անտառների նպատակային նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու նպատակով:

2. Համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանին

  Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունը անտառային հողերի կատեգորիա, փոխելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner