Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, « Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ծաղկահովիտի համայնքապետարանի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում նոր չափորոշիչներով ներդրվել և գործարկվում է սոցիալական աջակցության տրամադրման առցանց հարթակ, համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը համապատասխանեցնել համայնքապետարանի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում նոր չափորոշիչներով ներդրված և գործարկվող սոցիալական աջակցության տրամադրման առցանց հարթակին և սահմանել նոր կարգ՝ համաձայն հավելվածի : 2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 67-Ն որոշումը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |