Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Սվետա Ուսուբյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 8-րդ փողոց 6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04122 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Սվետա Ուսուբյանի կողմից 2018 թվականին ինքնակամ կառուցված՝ 49,5 քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 11,22 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 0,74 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։
2․ Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024TRLFXG:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունք։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։