Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ,«Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է 1.Ծաղկահովիտ համայնքում տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարել էլեկտրոնային կարգով։ 2.Հաստատել Ծաղկահովիտ համայնքի՝ ա. տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի, բ. տեղական վճար վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի: 3․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ավագանու 22․07․2022 թվականի N 37-Ն որոշումը։ 4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |