Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 132-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝ 

 1) Ծաղկահովիտ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման և հաշվետվությունների ընդունման նպատակով ստեղծել գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով հետևյալ կազմով՝

   Հանձնաժողովի նախագահ՝ Մանվել Հարությունյան /համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/

                         Անդամներ՝ Արայիկ Ավետիսյան /աշխատակազմի քարտուղար/

                                          Էդգար Մնոյան /աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ/

                                          Լաուրա Հովհաննիսյան /աշխատակազմի առաջատար մասնագետ/

                                          Նարեկ Ենոքյան /աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ/

                                          Անահիտ Բոյաջյան /ավագանու անդամ, ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/

                                          Արծրուն Ավետիսյան /ավագանու անդամ, ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/:

   2) Հաստատել հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն հավելված 1-ի:

   3) Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի:

   4) Հաստատել առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 3-ի:

   5) Հաստատել միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելված 4-ի:

   6) Հանձնաժողովի նախագահին՝

   ա) հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ

   6) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդգար Մնոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner