Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2019թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2019թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Համայնքի ղեկավար պարոն Ն․ Հակոբյանին՝ ա) ակտիվացնել աշխատանքները՝ հողի և գույքի հարկերի բազանների ճշգրտման, տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: բ) հետևողական աշխատանքներ ծավալել և վարչական միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարումից խուսափողների նկատմամբ, նվազագույնի հասցնել ապառքները: Այդ աշխատանքներում ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն ու թափանցիկություն: գ) անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի ֆոնդային բյուջեի կատարման ուղղությամբ: Ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացումը: դ) բարձրացնել աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների պատասխանատվությունը՝ համայնքի 2020թ. բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման պլանի կատարման, բյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային ծախսման ուղղությամբ: |