Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի,18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի բյուջեի ֆոնդային մասում կատարվող ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման փաստը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 15 000 0000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար։
2. Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հետևյալ բովանդակությամբ՝
ա/ 3 000 000/ երեք միլիոն/ ՀՀ դրամով նվազեցնել 900 482 001 375 եկամտային հաշվեհամարի եկամուտները։
բ/ 3 000 000/ երեք միլիոն/ ՀՀ դրամով ավելացնել 900 482 001 458 եկամտային հաշվեհամարի եկամուտները։
գ/ 900 482 348 019 ծախսային հաշվեհամարի նախահաշվարկում ավելացնել 4657 այլ կապիտալ դրամաշնորհներ /ծախսային հոդվածի և պլանավորել ծախս 3 500 000/ երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
դ/ 900 482 348 019 ծախսային հաշվեհամարի 4241 /մասնագիտական ծառայություններ/ ծախսային հոդվածում ավելանել պլան 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
ե/ 900 485 001 607 եկամտային հաշվեհամարին պլանավորել 10 000 000 /տասն միլիոն/ ՀՀ դրամ եկամուտ։
զ/ 900 482 304 012 ծախսային հաշվեհամարի 5121 ծախսային հոդվածին պլանավորել 10 000 000 /տասն միլիոն/ ՀՀ դրամ ծախս։ |