Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21․10․2024 ԹՎԱԿԱՆԻ N 405-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի բնակիչ Ալինա Խաչատրյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծիլքար գյուղում 02-056-0015-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,36884 հա , որի վրա առկա է բնակելի տուն, ծածկ և անասնաշենք, որոնք օգտագործում է Ալինա Զավենի Խաչատրյանը : Հաշվի առնելով, որ բնակելի տունը, ծածկը և անասնաշենքը կառուցվել են մինչև 2001 թվականը, /1991 թվականի մարտի 4-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 3 որոշմամբ / և  բնակելի տան, ծածկի և անասնաշենքի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներովորոշում եմ՝ 

 

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի 6-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Ալինա Զավենի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան և անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,25 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,36884 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 167,9 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, ծածկի և անասնաշենքի նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից չափագրված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 21․10․2024 թվականի  N 405-Ա որոշումը ։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner